ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 706
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ռազմիկ Գառնիկի Գագինյանի ծնված՝ 14.07.2076թ. անձնագիր՝ 001305515 տրված՝ 12.03.2014թ. 053-ի կողմից դիմումը՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղում գտնվող 06-029-0027-0001 կադաստրային ծածկագրում ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ ժառանգական գործ թիվ 31/2024թ․ գրանցված գրանցամատյանում 421-ով, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, թիվ 2023RVPKFT հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.
1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0027-0001 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։
2.Օրինականացնել Ռազմիկ, Զեփյուռ, Արսեն, Արամ Գագինյաններինընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0.1244 հա հողամասում 2017թ․-ին ինքնակամ կառուցված՝ 30.49 քմ մակերեսով տնտեսական խանութը և 39.55 քմ մակերեսներով սննդի կետը։
3. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 30.49 քմ մակերեսով տնտեսական խանութի համար 45400 / քառասունհինգ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, 39.55 քմ մակերեսով սննդի կետի համար 58800/հիսունութ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ, ընդհանուր 70.04 քմ մակերեսով շինությունների համար վճարել 104200 /մեկ հարյուր չորս հազար երկու հարյուր / ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255000078 հաշվեհամարին:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
20 __ թ. __________ ____
գ.Գյուլագարակ