ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 705
ՎԱՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանիկ Վարդանյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30122021-06-0059 անշարժ գույքի սեփականության վկայականը, հողային օրենսգրքի 10-րդ հոդվածը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 03.07.1997 թ.-ի թիվ 237-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով՝ որոշում եմ
1.Վանիկ Վարդանյանի սեփականություն հանդիսացող 06-029-0040-0003 ծածկագրի 0,01092 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողի գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
20 __ թ. __________ ____
գ.Գյուլագարակ