 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՓԵՏՐՎԱՐԻ 2025թվականի N 92
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 28122024-06-0095 վկայականը, հողային օրենսգրքի 10-րդ հոդվածը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 03.07.1997 թ.-ի թիվ 237-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով՝ որոշում եմ
1.Համայնքային սեփականություն հանդիսացող 06-013-0014-0035 ծածկագրի 0,0497 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողի գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
20 __ թ. __________ ____
գ.Գյուլագարակ