 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025թվականի N 525
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՄՐԱԿԻՑ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ , ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ,ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի 13.08.2025 թ.-ի թիվ 2/փ-256 եզրակացությունը, Գյուլագարակ համայնքի ավագանու 12 սեպտեմբերի 2025 թվականի թիվ 57-Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ և 31-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ, ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ՝ որոշում եմ
1․Հայաստանի Հանրապետության Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիներ Արա Մելիքի Ստեփանյանին և Տիգրան Բարտիայի Ալեքսանյանին սեփականությունը հանդիսացող 06-013-0103-0001 կադաստրային ծածակագրի գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշատակության 0․85478 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
2․06-013-0103-0001 կադաստրային ծածկագրի 0․85478 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի կադաստրային արժեքը կազմում է ՝ 579127/հինգ հարյուր յոթանասունինը հազար մեկ հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ։
3․ Հողամասի կադաստրային արժեքի` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը կազմում է ՝ 1282630/մեկ միլիոն երկու հարյուր ութսուներկու հազար վեց հարյուր երեսուն/ ՀՀ դրամ։
4․Եռամսյա ժամկետում 1282630 /մեկ միլիոն երկու հարյուր ութսուներկու հազար վեց հարյուր երեսուն/ ՀՀ դրամը վճարել համայնքապետարանի 900255108186 հաշվեհամարին։
5․Հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը վճարելուց հետո հողամասի նպատակային նշանակությունը համարել փոփոխված բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` Խ. ՎԱՐԴԱՆՅԱՆ
20 __ թ. __________ ____
գ.Գյուլագարակ