Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025թվականի N 531

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ, ԳՅՈՒՂ ԿՈՒՐԹԱՆ 4-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 16 ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով 19․12․2024թ․ թիվ 19122024-06-0060 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով՝  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի մասերով, ՀՀ կառավարության 2006թ․ մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման հաստատված կարգով՝ որոշում եմ․

1․ Գյուլագարակ համայնք, գյուղ Կուրթան 4-րդ փողոց 16 շինություն հասցեում 06-057-0030-0017 ծածկագրում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված, հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 124․9 քմ ընդհանուր մակերեսներով փուռը 158630/ մեկ հարյուր հիւսունութ հազար վեց հարյուր երեսուն/ ՀՀ դրամով և շինություններով զբաղեցված և սպասարկման համար նախատեսված ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 0․02449 հա մակերեսով հողամասից 0․0172 հա հողամասը կադաստրային արժեքի սահմանված չափով, իսկ 0․00729 հա մակերեսով հողամասը սահմանված կադաստրային արժեքի եռապատիկի չափով՝ համապատասխանաբար 37500/երեսունյոթ հազար հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամով և 47700 /քառասունյոթ հազար յոթ հարյուր / ՀՀ դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել Էդուարդ Լևոնի Սարգսյանին;

2․ Շինությունների համար օտարման գումարը կազմում է 158630/ մեկ հարյուր հիւսունութ հազար վեց հարյուր երեսուն/ ՀՀ դրամ, որը անհրաժեշտ է վճարել համայնքապետարանի 900255105133 հաշվեհամարին, իսկ հողամասի ընդհանուր օտարման համար կադաստրային արժեքի վճարման գումարը կազմում է 85200 /ութսունհինգ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, որը անհրաժեշտ է վճարել համայնքապետարանի  900255102049  հաշվեհամարին;

3․ Համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան բաժնին մեկամսյա ժամկետում Էդուարդ Լևոնի Սարգսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել շենք, շինությունների և հողամասի առուվաճառքի պայմանագիր;

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից; Պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում;

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                Խ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

20 __ թ. __________   ____                                                     
գ.Գյուլագարակ