Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, որոշում եմ՝
1. ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից բնակավայրի թիվ 06-013-0014-0011 կադաստրային ծածկագրի հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք, Ամրակից բնակավայր, Կենտրոնական փողոց, 8/5 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: