Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 09.06.2005թ. թիվ 843-Ն որոշումը, ՀՀ կառավարության 14.03.1997թ.-ի թիվ 51 որոշումը, «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով Գյուլագարակ համայնքի ավագանու 12 սեպտեմբերի 2025 թվականի թիվ 58-Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ և 31-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ, ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ՝ որոշում եմ
1․Հայաստանի Հանրապետության Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 06-029-0141-0012 կադաստրային ծածակագրի գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշատակության 1․23431 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության։
2.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0141-0012 ծածկագրի 1․23431 հա բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի սահմանները համաձայն «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
3.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեին նշված հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցում իրականացնելու համար:
4.․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: