ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ Գյուլագարակ համայնքի հարգելի բնակիչներ, Եկեք միասին խթանենք համայնքի սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանն ուղղված մեր ջանքերը: Համայնքներում համավարակի հետևանքները տնտեսական զարգացման միջոցառումներով հաղթահարելու, ինչպես նաև հանրային և մասնավոր հատվածների համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով՝ Շվեյցարիայի համագործակցության և զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ֆինանսավորմամբ հիմնվել է դրամաշնորհային հիմնադրամ: Հիմնադրամի համակարգողների՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) կողմից հայտարարվել է համավարակի (COVID 19-ի) հետևանքները մեղմելուն ուղղված դրամաշնորհային ծրագրերի մրցույթ ՀՀ խոշորացված համայնքների համար: Մրցույթին կարող են մասնակցել համայնքապետարանները և/կամ հանրային-մասնավոր միավորումները, ներառյալ՝ սկսնակներն ու անհատ ձեռնարկատերերը, ակնկալելով 5.000-20.000 եվրո, բացառիկ դեպքերում (միջհամայքային ծրագրեր)՝ մինչև 50.000 եվրո աջակցություն: Ոլորտների սահմանափակում չկա: Ծրագրերը նախատեսում են համայնքի կողմից ներդրում ծրագրի ամբողջական գումարի առնվազն 7%-ի չափով, ֆինանսական կամ բնեղեն արտահայտությամբ: Մեր համայնքը, կարևորելով ձեռներեցությանն աջակցելու անհրաժեշտությունը, հրավիրում է համայնքի ձեռներեցներին և շահագրգիռ կողմերին համատեղ մասնակցելու դրամաշնորհային մրցույթին: Հայտադիմումի ձևը կարող եք ձեռք բերել համայնքապետարանից կամ անցնելով հետևյալ հղումներով՝ https://mail.google.com/mail/u/0/?tab=rm&ogbl..., https://mail.google.com/mail/u/0/?tab=rm&ogbl... Առաջարկները կարող եք ներկայացնել համայնքապետարան մինչև ս/թ ապրիլի 30-ը: Հարգելի՛ ձեռներեցներ: Մենք պատրաստ ենք նաև հանդիպում կազմակերպել՝ ծրագրի վերաբերյալ մեր պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունները Ձեզ ավելի մանրամասն ներկայացնելու համար: Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների և խորհրդատվության համար կարող եք նաև կապ հաստատել համայնքի տնտեսական զարգացման պատասխանատու Վրույր Այվազյան-ի հետ՝ ուղարկելով նամակ vruyr.ayvazyan04@gmail.com էլ. հասցեին, և/կամ զանգահարելով 025662167 հեռախոսահամարին/