Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 69
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 69


Զեկ. ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ 06-027-0193-0023 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ալեքս Զալինյանի դիմումը, 2005թվականի հունիսի 02-ի  սեղանամատյան թիվ 4232 համայնքային սեփականությանը պատկանող հողային տարածքի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիրը, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 0064583 վկայականը կազմված 10.12.2007թ.,ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 09-ի  թիվ 839-Ն որոշմամբ , ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածի և 66-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,ՀՀ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 627-րդ  հոդվածով, ՀՀ կառավարության «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ  286 որոշմամբ` ավագանին որոշում է

1.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղում գտնվող` Ալեքս Զալինյանի վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրված հողամասը, ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 06-ի  թիվ 1940-Ն որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված է համայնքին որպես գյուղատնտեսական վարելահող 06-027-0193-0023 ծածկագրով, որը մասնավորեցման ենթակա հողամաս է, ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում,  գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 06-027-0193-0023 ծածկագրից 5,73 հա հողամասը 2120100 /երկու միլիոն հարյուր քսան հազար հարյուր / ՀՀ դրամ, ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Ալեքս Զալինյանին:
2.Ալեքս Զալինյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասն ուղղակի վաճառքով վաճառելու առուվաճառքի պայմանագիր:
3.Իրավունքը ենթակա է պետական գրանցման ԱԳ Կադաստրի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner