Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 57
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 57


Զեկ. ՌԱՖԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՄՐԱԿԻՑ ԳՅՈՒՂԻ 06-013-0002-0003 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ 0.4608 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՆՇԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԷԴՎԱՐԴ ՍԵՐԳԵԻ ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ ՎԵՐԱՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 31 կետով, 43-րդ հոդվածով, 01.06.2010թ. թիվ 186-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանով, ՀՀ Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածով, 64-րդ հոդվածով, 60-րդ հոդվածով, 118 հոդվածով, հիմք ընդունելով՝ Էդվարդ Սերգեի Շահբազյանի կողմից լիազորված անձ՝ Մարտին Գրիգորյանի դիմումը, «ԳԱԳԻԿ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՄԵՍՐՈՊՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծը, ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.05.2019թ. գործ թիվ ԼԴ1/0315/02/19 վճիռը, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է՝

1. ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի 06-013-0002-0003 ծածկագրի տակ գտնվող 0.4608 հա հողամասը հանդիսանում է՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, պահեստարանների գործառնական նշանակության հողամաս, որը ընդրկված չէ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ամրակից գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փողանցելու մասին ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2384-Ն որոշման մեջ:
2. Ղեկավարվելով 01.06.2010թ. թիվ 186-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանով, 06-013-0002-0003 ծածկագրի 0.4608 հա հողամասի նկատմամբ ճշտել նպատակային և գործառնական նշանակությունները համաձայն «ԳԱԳԻԿ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՄԵՍՐՈՊՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
3. Հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.05.2019թ. գործ թիվ ԼԴ1/0315/02/19 վճիռը և ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետով վերականգնել Էդվարդ Սերգեի Շահբազյանին պատկանող 06-013-0003-0002 կադաստրային ծածկագրում կառուցված շենք, շինությունների զբաղեցրած 0.4608 հա հողամասի հողհատկացման հիմքերը, որը օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է Էդվարդ Սերգեի Շահբազյանին:
4. Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտայի օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, հողամասի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
5. Հողամասի սահմանները որոշվում են «ԳԱԳԻԿ ՎԼԱԴԻՄԻՐ ՄԵՍՐՈՊՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌԱՖԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՌԱՖԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner