Ղեկավարվելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով Գյուլագարակ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 25-ի «ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին » թիվ 143-Ն որոշման 2-րդ ենթակետը՝ համայնքի ղեկավարի թույլտվությունը բյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին , որոնց հանրագումարը տարվա ընթացքում չի կարող գերազանցել տարվա բյուջեի 15%-ը ․որոշում եմ․
1.Գյուլագարակ համայնքի 2024 թվականի բյուջեի
08-02-04 այլ մշակությաին կազմակերպություններ նախահաշվի 4269 հոդվածի երրորդ եռամսյակից 150 000 / մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ տեղափոխել երկրորդ եռամսյակ,
01-01-01 կառավարման ապարատ նախահաշվի 4221 հոդվածի երրորդ եռամսյակից 70 000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամ տեղափոխել երկրորդ եռամսյակ։
01-06-01 ընդհանուր բնույթի ծառայություններ նախահաշվի 4241 հոդվածի չորրորդ եռամսյակից 520 000 /հինգ հարյուր քսան հազար / ՀՀ դրամ տեղափոխել երկրորդ եռամսյակ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: