Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 57
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 օգոստոսի 2021 թվականի N 57

ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 17-Ա որոշմանը համապատասխան, հիմք ընդունելով բնակիչների դիմումները,  Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է.

1.Բավարարել համայնքի բնակիչների դիմումները և համայնքի բյուջեից
ա/ հարազատին կորցրած ընտանիքների հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 01 հավելվածի,
բ/ նորածիններ ունեցող ընտանիքների հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 02 հավելվածի,
գ/ համայնքի առաջին դասարան հաճախող  երեխաների ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 03 հավելվածի,
դ/ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն թիվ 04 հավելվածի:
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում բնակիչներին վճարել հատկացված գումարները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(3.72 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner