Հիմք ընդունելով Գոհար Մեսրոպի Վարդանյանի ծնված՝ 16.05.1951թ. անձնագիր՝ 013329842, տրված՝ 05.08.2022թ. 005-ի կողմից դիմումը, «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-Ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, 21.06.2023թ. համայնքի ղեկավարի կողմից տրված թիվ 54 հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15.05.1991թ. թիվ 5 քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր՝ ժառանգության գործ թիվ 35. գրանցված է գրանցամատյան թիվ 864-ով և ժառանգության գործ թիվ 69/2024. գրանցված է գրանցամատյան թիվ 1055-ով ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, ղեկավարվելով՝ <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 510-Ն որոշումով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով որոշում եմ
1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի 06-104-0050-0002 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.03815 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողհատկացման հիմքերը`
ա/Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի 06-104-0050-0002 ծածկագրի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը 0,03815 հա
բ/հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման 1-ին կետով նշված 0,03815 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով վերահատկացնել Գոհար Մեսրոպի Վարդանյանին:
3․ Հողամասում առկա է 4․10 և 4․10 քմ մակերեսներով 2019թ․ ինքնակամ կառուցված պարիսպներ;
4․Հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք, Վարդաբլուր բնակավայր, Սարի թաղ թաղամաս, 99 հողամաս;
5․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։