Հիմք ընդունելով Գոհար Մեսրոպի Վարդանյանի ծնված՝ 16.05.1951թ. անձնագիր՝ 013329842, տրված՝ 05.08.2022թ. 005-ի կողմից դիմումը, «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-Ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, 21.06.2023թ. համայնքի ղեկավարի կողմից տրված թիվ 54 հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15.05.1991թ. թիվ 5 քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր՝ ժառանգության գործ թիվ 35. գրանցված է գրանցամատյան թիվ 864-ով և ժառանգության գործ թիվ 69/2024. գրանցված է գրանցամատյան թիվ 1055-ով ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, ղեկավարվելով՝ <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 510-Ն որոշումով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով որոշում եմ
1.Վերականգնել Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի 06-104-0005-0011 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.23229 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողի՝ որը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողհատկացման հիմքերը`
ա/Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի 06-104-0005-0011 ծածկագրի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը 0,23229 հա
բ/հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման 1-ին կետով նշված 0,23229 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով վերահատկացնել Գոհար Մեսրոպի Վարդանյանին:
3․Վերը նշված հողամասում 1960 թվականին կառուցված 69․40 քմ մակերեսով բնակելի տան նկուղը, 82․50 քմ մակերեսով բնակելի տունը, 16․60 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբը, 18․10 քմ մակերեսով անասնաշենքը, 6․80 քմ մակերեսով անասնաշենքի բաց պատշգամբը սեփականության իրավունքով վերահատկացնել Գոհար Մեսրոպի Վարդանյանին;
4․ Հողամասում առկա է 4․10 և 4․10 քմ մակերեսներով 2019թ․ ինքնակամ կառուցված պարիսպներ;
5․Հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք, Վարդաբլուր բնակավայր, 5-րդ փողոց, 27 բնակելի տուն;
6․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։