Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 185
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2024 թվականի N 185

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Ալեքսի Բագրատի Այվազյանի ծնված՝ 11.10.1983թ. անձնագիր՝ AU0451846 տրված՝ 05.10.2021թ. 053-ի կողմից ներկայացված դիմումը՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղում գտնվող 06-013-0012-0013 կադաստրային ծածկագրում նրա կողմից ինքնակամ կառույցների օրինականացնելու խնդրանքը, «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը,19․12․2023 թ․-ի թիվ 2023QZWFPU հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22 կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման,ՀՀ Կառավարության 05․01․2022 թ․-ի թիվ 14-ն որոշմամբ սահմանված կարգով` որոշում եմ.

1․Հաստատել ՀՀ Լոռու մարզի Ամրակից գյուղի 06-013-0012-0013 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։

2.Օրինականացնել Ալեքսի Այվազյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող 0.16811 հա հողամասում 2016թ․-ին ինքնակամ կառուցված՝ 35,70 քմ մակերեսով բնակելի տունւը, 32,80 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբը, 17,90 քմ մակերեսով տաղավարը և 2,10 քմ, 1,90 քմ մակերեսներով պարիսպները:

3. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 35,70 քմ մակերեսով բնակելի տան համար 22530 /քսաներկու հազար հինգ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ, 32,80 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի համար 20700 /քսան հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ, 17,90 քմ մակերեսով տաղավարի համար 11300/ տասնմեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ և 2,10 քմ, 1,90 քմ մակերեսներով պարիսպների համար 2530 /երկեւ հազար հինգ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ, ընդհանուր 90,4 քմ մակերեսով շինությունների համար վճարել 57060 /հիսունյոթ հազար վաթսուն/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ  900255000110 հաշվեհամարին:

4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner