Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով, 2010թ. հունիսի 01-ի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն հրամանի 2-րդ գլխի 5-րդ կետով, համաձայն Ա/Ձ «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» կողմից կազմված հատակագծի,հաշվի առնելով, որ Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի վարչական սահմաններում գտնվող 06-062-0113-0044 կադաստրային ծածկագրից առանձնացվող 0,51249 հա մակերեսով ջրային նպատակային նշանակության հիդրոտեխ գործառնական նշանակությանհողամասի նկատմամբգոյություն չունեն այլ անձանց պատկանելու վերաբերյալ որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, և, որ այն ՀՀ կառավարության 2003թ.մայիսի 08-ի թիվ 582-Ն որոշմամբ չի ընդգրկվել համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում,Գյուլագարակ համայնքի ավագանինորոշում է`
1.Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի վարչական սահմաններում գտնվող 06-062-0113-0044 կադաստրային ծածկագրից առանձնացվող 0,51249 հա մակերեսով ջրային նպատակային նշանակության հիդրոտեխ գործառնական նշանակությանհողամասի նկատմամբ ճանաչել համայնքի սեփականության իրավունքը և միացնել համայնքի հողային ֆոնդին: 2.Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|