Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 61
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 61


Զեկ. ԱՐԵՆ ՖՐԱՆԳՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի վարչական սահմանուն գտնվող 06-062-0005-0003 կադաստրային ծածկագրի 0,14002 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության արտադրական հողամասը այլ անձանց պատկանելու վերաբերյալ իրավունք հաստատող որևէ փաստաթուղթ գոյություն չունի և այն Հայաստանի հանրապետության կառավարության 08.05.2003 թ. N 582-ն որոշմամբ չի ընդգրկվել համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով, 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանի 2-րդ գլխի 5-րդ կետով կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանով, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է

1.Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի սեփականություն հանդիսացող հողամասի հետ կապված անճշտությունների ուղղման համար Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի վարչական սահմաններում գտնվող 06-062-0005-0003 կադաստրային ծածկագրի 0,14002 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության արտադրական հողամասի նկատմամբ ճանաչել համայնքի սեփականության իրավունքը և միացնել համայնքի հողային ֆոնդին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner