Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 09.06.2005թ. թիվ 843-Ն որոշումը, «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով՝ որոշում եմ
1.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի 06-029-0144-0007 ծածկագրից 0.65 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության սահմանները համաձայն «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար:
3.․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: