Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 23-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2024 թվականի N 23-Ա

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ 06-057-0142-0001 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մկրտիչ Հովսեփի Մանուկյանի լիազորված անձ՝ Գևորգ Արմենի Սինդոյանի դիմումը, գրանցամատյան թիվ 210 համայնքային սեփականությանը պատկանղ հողային տարածքի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիրը, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 03022014-06-0020 վկայականը կազմված 2014 թվականի փետրվարի 3-ին,ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի թիվ 188-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 09-ի թիվ  839-Ն որոշումը , ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածի և 66-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,ՀՀ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 627 հոդվածով, ՀՀ կառավարության պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ` ավագանին որոշում է`

1.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղում գտնվող` Մկրտիչ Մանուկյանի վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրված հողամասը, ՀՀ կառավարության 09,06,2005թ  թիվ 839-Ն որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված է համայնքին որպես Գյուղատնտեսական վարելահող 06-057-0142-0001 ծածկագրով, որը մասնավորեցման ենթակա հողամաս է, ընդգրկված չէ ՀՀ Հողայի օրոնսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ուստի առաջնորդվելով վերը նշված օրենքներով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 06-057-0142-0001 ծածկագրից 0,9915 հա հողամասը 2500000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար / ՀՀ դրամ, ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Մկրտիչ Մանուկյանին:
2.Մկրտիչ Մանուկյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասն ուղղակի վաճառքով վաճառելու առուվաճառքի պայմանագիր:
3.Իրավունքը ենթակա է պետական գրանցման
 Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանումում:

 


Կողմ -8

ԱՅՎԱԶՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԴԱՎԻԹ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ՊԱՌԱՎՅԱՆ ԳՈՀԱՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱԻԴԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՕՀԱՆՅԱՆ ՌՈՒՍԼԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -5

ԱՅՎԱԶՅԱՆ ՎՐՈՒՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՏՈՆՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՔԱԼԱՇՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.46 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner