Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 44
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Գյուլագարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Գյուլագարակ, +37494747698, gyulagarak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունիսի 2021 թվականի N 44

06-029-0066-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի վարչական սահմանուն գտնվող 06-029-0066-0007 կադաստրային ծածկագրի 0,09655 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը այլ անձանց պատկանելու վերաբերյալ իրավունք հաստատող որևէ փաստաթուղթ գոյություն չունի և այն Հայաստանի հանրապետության կառավարության 09.06.2005 թ. N 843 - ն որոշմամբ չի ընդգրկվել համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով, 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանի 2-րդ գլխի 5-րդ կետով կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանով, Գյուլագարակ համայնքի ավագանին որոշում է

1.Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի սեփականություն հանդիսացող հողամասի հետ կապված անճշտությունների ուղղման համար Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ գյուղի վարչական սահմաններում գտնվող 06-029-0066-0007 կադաստրային ծածկագրի 0,09655 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ ճանաչել համայնքի սեփականության իրավունքը և միացնել համայնքի հողային ֆոնդին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը։


Կողմ -6

ԹՈՐՈՍՅԱՆ ՀՐԱՅՐ

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱԳԹԱՂՅԱՆ ԳՆԵԼ

ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ԽԱԼԱԹ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԴԱՎԻԹ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌԱՖԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner