28.03.24
Հերթական աջակցությունը՝ ԼՂՀ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
|
«Վորլդ Վիժն Հայաստան» և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացված «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում կատարած տնայցերի ժամանակ հավաքագրած տվյալների համաձայն հերթական աջակցությունը ստացան ԼՂՀ-ից բռնի տեղահանված և Գյուլագարակ համայնքում բնակություն հաստատած ընտանիքներից 3-ը՝ ովքեր նախկինում զբաղվել են այդ գործունեությամբ: Երկու ընտանիք ստացավ հրուշակագործության համար անհրաժեշտ գործիքներ,իսկ մեկ ընտանիք՝ էլեկտրական սղոց: Ծրագիրն իրականացվում է Գյուլագարակի համայնքապետարանի հետ համատեղ, համայնքի սոցիալական աշխատողի անմիջական մասնակցությամբ:
|
|
27.03.24
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
_______________________________________________
|
«Թատերարվեստի և թատերական աշխարհի հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Հայ թատրոնը ոչ միայն մեր մշակույթի, այլև մեր պատմության մի մասն է: Հաղթահարելով կայանալու, ձևավորվելու տարբեր փուլեր, անցնելով տարբեր ժամանակաշրջանների միջով և, արդյունքում, շարունակաբար արժանապատվորեն ներկայանալով Հայաստանում ու նրա սահմաններից դուրս` ամենադժվար պայմաններում անգամ նա պահպանել է հանդիսատեսի հետ անմիջականորեն խոսելու կարողությունը, ընդ որում` թե դասականների, թե ժամանակակից արվեստագետների լեզվով: Ներկայումս մեր թատրոնը ստեղծում է որակյալ գեղարվեստական արտադրանք, որը ներառում է բազմաժանր նախագծեր և հետաքրքիր մտահղացումներ, և, անշուշտ, անդադրում աշխատանք: Այսօր, Թատրոնի ...
Մանրամասն |
|
22.03.24
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի վերաբերյալ
|
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի պայմաններում փոփոխություններ են իրականացվել․ երկարացվել է նաև միջոցառման գործողության ժամկետը՝ սահմանվելով մինչև 2026 թվականը։ Այսպիսով, ծրագիրն այսուհետ կիրականացվի հետևյալ պայմաններով՝ առաջին միջոցառմամբ՝ քաղաքացիներին միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, երկրորդ միջոցառմամբ՝ տրվում է միանվագ դրամական աջակցություն՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։ Առավել մանրամասն՝ https://bit.ly/49XQiFA:
|
|
22.03.24
Հայտարարություն
|
Հարգելի՛ գործընկերներ, Մեկնարկել է Հայաստանում Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպության կողմից իրականացվող PFP (Professional Fellows Program) կառավարման և պետական քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը: Խնդրում եմ տարածել տեղեկատվությունը շահագրգիռ անձանց շրջանակում: Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև 2024թ.-ի ապրիլի 30-ը ներկայացնեն առցանց դիմում՝ https://bit.ly/49XQiFA:
|
|
20.03.24
Բուսաբուծության աջակցության պետական ծրագիր
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մեկնարկել է Բուսաբուծության աջակցության պետական ծրագիրը և այն իրականացվելու է 2024թ.-ին ՀՀ ամբողջ տարածքով։ Ըստ մարզերի խթանվում է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի հավաստագրված սերմերով մշակության իրականացումը։ Կփոխհատուցվի մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա՝ հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը։ ...
Մանրամասն |
|
15.03.24
ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Հոբարձի բնակավայրի համայնքապետարանի և եկեղեցու տարածքներում կատարվեցին մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Աշխատանքները շարունակվում են:
|
|
15.03.24
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՌԻԹՈՎ
|
Գյուլագարակ խոշորացոած համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանի շնորհավորանքը կարատեի առաջնությունում մասնակցության և հաղթանակի առթիվ:Սիրելի մասնակիցներ շնորհավորում եմ ձեզ կառատեի առաջնությունում մասնակցության և հաղթանակի համար: Ձեր հաղթական թիմերը բարձր են պահում ՀՀ-ի, համայնքի, հայկական սպորտի և հայ մտքի պատիվը: Եվս մեկ անգամ շնորհավորելով այս կարևոր հաղթանակների հապակցությամբ, մաղթում եմ նորանոր նվաճումներ:Նշենք որ Արթուր Այվազյանը ՌԴ-ի Իվանովո քաղաքում կարատեի առաջնությունում նվաճել է 2-րդ տեղը, Իսկ Գագիկ Հարությունյանը 3-րդ տեղը: Իսկ Հենրիկ Թունյանի կարատեի թիմից ՀՀ Երևան քաղաքում կայացած առաջնությունում Սուքիասյան Գուրգենը նվաճել է 1-ին տեղը, իսկ Սուքիասյան Վահագնը ու Մատինյան Կարենը 2-րդ տեղերը:Թող ...
Մանրամասն |
|
14.03.24
ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Գյուլագարակ համայնքում կատարվեց ջրատար խրամների մաքրում, դեպի դենդրոպարկ տանող ճանապարհի և գրեզմանատների մաքրան աշխատանքներ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |