27.03.24
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
_______________________________________________
|
«Թատերարվեստի և թատերական աշխարհի հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Հայ թատրոնը ոչ միայն մեր մշակույթի, այլև մեր պատմության մի մասն է: Հաղթահարելով կայանալու, ձևավորվելու տարբեր փուլեր, անցնելով տարբեր ժամանակաշրջանների միջով և, արդյունքում, շարունակաբար արժանապատվորեն ներկայանալով Հայաստանում ու նրա սահմաններից դուրս` ամենադժվար պայմաններում անգամ նա պահպանել է հանդիսատեսի հետ անմիջականորեն խոսելու կարողությունը, ընդ որում` թե դասականների, թե ժամանակակից արվեստագետների լեզվով: Ներկայումս մեր թատրոնը ստեղծում է որակյալ գեղարվեստական արտադրանք, որը ներառում է բազմաժանր նախագծեր և հետաքրքիր մտահղացումներ, և, անշուշտ, անդադրում աշխատանք: Այսօր, Թատրոնի ...
Մանրամասն |
|
22.03.24
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի վերաբերյալ
|
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի պայմաններում փոփոխություններ են իրականացվել․ երկարացվել է նաև միջոցառման գործողության ժամկետը՝ սահմանվելով մինչև 2026 թվականը։ Այսպիսով, ծրագիրն այսուհետ կիրականացվի հետևյալ պայմաններով՝ առաջին միջոցառմամբ՝ քաղաքացիներին միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, երկրորդ միջոցառմամբ՝ տրվում է միանվագ դրամական աջակցություն՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։ Առավել մանրամասն՝ https://bit.ly/49XQiFA:
|
|
22.03.24
Հայտարարություն
|
Հարգելի՛ գործընկերներ, Մեկնարկել է Հայաստանում Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպության կողմից իրականացվող PFP (Professional Fellows Program) կառավարման և պետական քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը: Խնդրում եմ տարածել տեղեկատվությունը շահագրգիռ անձանց շրջանակում: Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև 2024թ.-ի ապրիլի 30-ը ներկայացնեն առցանց դիմում՝ https://bit.ly/49XQiFA:
|
|
20.03.24
Բուսաբուծության աջակցության պետական ծրագիր
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մեկնարկել է Բուսաբուծության աջակցության պետական ծրագիրը և այն իրականացվելու է 2024թ.-ին ՀՀ ամբողջ տարածքով։ Ըստ մարզերի խթանվում է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի հավաստագրված սերմերով մշակության իրականացումը։ Կփոխհատուցվի մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա՝ հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը։ ...
Մանրամասն |
|
15.03.24
ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Հոբարձի բնակավայրի համայնքապետարանի և եկեղեցու տարածքներում կատարվեցին մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Աշխատանքները շարունակվում են:
|
|
15.03.24
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՌԻԹՈՎ
|
Գյուլագարակ խոշորացոած համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանի շնորհավորանքը կարատեի առաջնությունում մասնակցության և հաղթանակի առթիվ:Սիրելի մասնակիցներ շնորհավորում եմ ձեզ կառատեի առաջնությունում մասնակցության և հաղթանակի համար: Ձեր հաղթական թիմերը բարձր են պահում ՀՀ-ի, համայնքի, հայկական սպորտի և հայ մտքի պատիվը: Եվս մեկ անգամ շնորհավորելով այս կարևոր հաղթանակների հապակցությամբ, մաղթում եմ նորանոր նվաճումներ:Նշենք որ Արթուր Այվազյանը ՌԴ-ի Իվանովո քաղաքում կարատեի առաջնությունում նվաճել է 2-րդ տեղը, Իսկ Գագիկ Հարությունյանը 3-րդ տեղը: Իսկ Հենրիկ Թունյանի կարատեի թիմից ՀՀ Երևան քաղաքում կայացած առաջնությունում Սուքիասյան Գուրգենը նվաճել է 1-ին տեղը, իսկ Սուքիասյան Վահագնը ու Մատինյան Կարենը 2-րդ տեղերը:Թող ...
Մանրամասն |
|
14.03.24
ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Գյուլագարակ համայնքում կատարվեց ջրատար խրամների մաքրում, դեպի դենդրոպարկ տանող ճանապարհի և գրեզմանատների մաքրան աշխատանքներ:
|
|
08.03.24
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈԻՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
________________________________________
|
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Ձեր անսպառ լավատեսությամբ, բարությամբ ու անհատնում համբերությամբ, դժվարությունները դիմակայելու անբացատրելի կարողությամբ, ընտանիքին ձեր անմնացորդ նվիրումով դուք, սիրելի կանայք, ամբողջացնում եք հայ կնոջ կերպարը, ինչի համար արժանի եք ամենաբարձր գնահատանքի: Ու քանի որ ձեր տոնը համընկնում է բնության զարթոնքի հետ, մաղթում եմ, որ ձեր կյանքի յուրաքանչյուր օրը առլեցուն լինի գարնան բույրով, արևով, ուրախ ու բարձր տրամադրությամբ: Կրկին շնորհավորելով բոլորիդ` մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, հաղթանակներ մասնագիտական ոլորտներում և ներդաշնակություն ձեր ընտանիքներում: Թող որ յուրաքանչյուր վայրկյան ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |