Այսօր: Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.04.24 ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀՀ ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, վետերաններ շնորհավորում եմ ՀՀ ոստիկանության համակարգում ծառայողի մասնագիտական օրը: Կազմավորման օրից ի վեր՝ արդեն 105 տարի ՀՀ ոստիկանությունն արժանապատվորեն է կատարում իր առաքելությունը, երկրում պահպանելով օրինականությունն ու կայուն հասարակական կարգը, արժանի լինելով ոստիկանին հատուկ բարձր կոչմանը: Ոստիկանությունը միշտ եղել և այսօր էլ հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։ Այսօր մեր քաղաքացիների անվտանգությունն ու ապահովությունը նաև և հատկապես ձեզնից յուրաքանչյուրից է կախված։ Քաղաքացին ոստիկանության հետ շփվելիս պետք է վստահության բարձր զգացումով լի լինի և սրան այլընտրանք չկա։ Ձեր ամենօրյա սրտացավ, նվիրված աշխատանքն է, որը պետք ... Մանրամասն
11.04.24 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի / 21.06.2024թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2024թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2024թ.-ի ապրիլի 18-ին ժամը 12:00-ին Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Գյուլագարակ բնակավայրում պետք է կազմակերպվի և իրականացվի՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ բնակավայրում հյուրանոցային համալիրի և մենատնային քոթեջների վերազինման աշխատանքներ (ջրագծի կառուցում) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/ :

07.04.24 Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանի շնորհավորական ուղերձը մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Սիրելի՛ կանա'յք , մայրե'ր, քույրե'ր և դուստրե'ր, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում և գրեթե բոլոր հասարակություններում մայրության նկատմամբ եղել է և կա պաշտամունքի հասնող վերաբերմունք: Հայ իրականությունն ու ավանդույթները նույնպես դրա վառ արտահայտությունն են, և այս տոնը մայրերի նկատմամբ մեր ողջ հասարակության սիրո ու երախտագիտության խոստովանությունն է: Կրկին շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթում եմ, որ ձեր ընտանեկան օջախներում միշտ իշխեն սերն ու ջերմությունը:

02.04.24 Մինչև 60 մլն դրամ պետական աջակցություն

Պետական աջակցության ծրագրերով սահմանամերձ բնակավայրերում մեկ ընտանիքին 5-6 տարվա ընթացքում կարող է տրամադրվել մինչև 60 մլն դրամ անհատույց աջակցություն։ Կառուցի՛ր տունդ։ Պետությունը սատար կկանգնի։

31.03.24 ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Այսօր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է: Շնորհավոր բոլորիս Սուրբ Զատիկը, թող մեր տները լցվեն ուրախությամբ, իսկ հոգիները՝ լույսով: Սուրբ Զատիկը ուրախության տոն է: Աղոթենք ու մաղթենք միմյանց հույս, հավատ ու սեր: Բարություն տարածենք, միմյանց թիկունք ու ապավեն դառնանք: Թող Աստծո օրհնանքը միշտ մեզ հետ լինի:Աստված մեր ժողովրդին Փրկիչ և Պահապան: Քրիստոս հայրավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

28.03.24 Հերթական աջակցությունը՝ ԼՂՀ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

«Վորլդ Վիժն Հայաստան» և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացված «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում կատարած տնայցերի ժամանակ հավաքագրած տվյալների համաձայն հերթական աջակցությունը ստացան ԼՂՀ-ից բռնի տեղահանված և Գյուլագարակ համայնքում բնակություն հաստատած ընտանիքներից 3-ը՝ ովքեր նախկինում զբաղվել են այդ գործունեությամբ: Երկու ընտանիք ստացավ հրուշակագործության համար անհրաժեշտ գործիքներ,իսկ մեկ ընտանիք՝ էլեկտրական սղոց: Ծրագիրն իրականացվում է Գյուլագարակի համայնքապետարանի հետ համատեղ, համայնքի սոցիալական աշխատողի անմիջական մասնակցությամբ:

27.03.24 ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ _______________________________________________
«Թատերարվեստի և թատերական աշխարհի հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Հայ թատրոնը ոչ միայն մեր մշակույթի, այլև մեր պատմության մի մասն է: Հաղթահարելով կայանալու, ձևավորվելու տարբեր փուլեր, անցնելով տարբեր ժամանակաշրջանների միջով և, արդյունքում, շարունակաբար արժանապատվորեն ներկայանալով Հայաստանում ու նրա սահմաններից դուրս` ամենադժվար պայմաններում անգամ նա պահպանել է հանդիսատեսի հետ անմիջականորեն խոսելու կարողությունը, ընդ որում` թե դասականների, թե ժամանակակից արվեստագետների լեզվով: Ներկայումս մեր թատրոնը ստեղծում է որակյալ գեղարվեստական արտադրանք, որը ներառում է բազմաժանր նախագծեր և հետաքրքիր մտահղացումներ, և, անշուշտ, անդադրում աշխատանք: Այսօր, Թատրոնի ... Մանրամասն
22.03.24 Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի վերաբերյալ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի պայմաններում փոփոխություններ են իրականացվել․ երկարացվել է նաև միջոցառման գործողության ժամկետը՝ սահմանվելով մինչև 2026 թվականը։ Այսպիսով, ծրագիրն այսուհետ կիրականացվի հետևյալ պայմաններով՝ առաջին միջոցառմամբ՝ քաղաքացիներին միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, երկրորդ միջոցառմամբ՝ տրվում է միանվագ դրամական աջակցություն՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։ Առավել մանրամասն՝ https://bit.ly/49XQiFA:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
1
Ավագանու հերթական նիստ
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ
Ավագանու հերթական նիստ
Անկախության տոնին նվիրված միջոցառում Գյուլագարակ հ
Կուրթան Համյանքապատկեր Kurtan Hamaynqapatker 2016
՛Հրաշք Լոռի՛՛ ֆոտոցուցադրությունը նպատակ ունի նպաս
Արմեն Սարգսյանը այցելեց Գյուլագարակի մանկապարտեզ
Գարգառ համայնքի 10 հյուրատներ գործարկել են իրենց կ
Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծր
Մարտի 8 Գյուլագարակ համայնքում
Կուրթանի սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվեց
Տորմակ եկեղեցի (Tormak church)
Գարգառ
Ամրակից
Պուշկինո, Հոբարձի
Վարդաբլուր
Կուրթան
Երկիրը Երկիր է -Գյուլագարակ,մաս 6, 03.09.2017
«ԵՐԵՔ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՓԱՌԱՏՈՆ» ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner